News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել թմրամիջոցներ ապօրինի պահելու եւ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված եւ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավելի քան երեք ամիս քննված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել Ա. Անտոնյանն ու Ա. Դավթյանը, որոնց անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն Ա. Անտոնյանի ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 2.33 գրամ քաշով չորացված, մանրացված զանգված: Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված զանգվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նախաքննության ընթացքում հիշյալ երկու քաղաքացիները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենց չի պատկանում: Միաժամանակ հայտնել են, որ փաթեթավորված զանգվածը ոստիկանության աշխատակիցներն իրենք են նախապես դրել Ա. Անտոնյանի ավտոմեքենայի մեջ, այնուհետեւ` զննության ենթարկել այն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ