News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ափերի մոտ նավ են հայտնաբերել, որը կարող է լինել 2013 թվականին անհետացած խորհրդային «Լյուբով Օռլովա» նավը: Նման պնդում է կատարել The Sun տաբլոիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ հայտնաբերված նավի երկարությունը կազմում է 295 ֆուտ (մոտ 90 մետր), ինչը համընկնում է կորած նավի երկարությանը: Սակայն գտնված հիմնակմախքը կարող է եւ չպատկանել «Լյուբով Օռլովային», քանի որ այն ստեղծված է երկաթբետոնից, իսկ խորհրդային նավը կառուցված էր գրեթե ամբողջությամբ պողպատից:

«Լյուբով Օռլովա» նավը ԽՍՀՄ պատվերով 1976 թվականին կառուցվել է Հարավսլավիայում: 2010-ին այն ձերբակալել են Կանադայի նավահանգիստներից մեկում՝ կապված գործնական վեճի հետ, որից հետո նավը 2 տարի կառանված է մնացել  կանադական նավահանգստում: 2013-ին նավը քարշակով ուղեւորվել է Դոմինիկյան հանրապետություն: Փոթորկի ժամանակ քարշակի ճոպանը պոկվել է, եւ «Լյուբով Օռլովա» նավը սկսել է ազատ դրեյֆել Ատլանտյան օվկիանոսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ