News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի իշխող կուսակցությունը իշխանությունից երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին հեռացնելու բանաձեւ է պատրաստել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը, որը իշխող  «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային ճակատ» կուսակցությունը  (ZANU-PF) ներկայացրել է խորհրդարանի պատգամավորների քննարկմանը:

Գործակալությունը հայտնում է, որ բանաձեւի նախագծում նշված է, որ երկրի 93-ամյա նախագահ Մուգաբեն, որն իշխանության է արդեն 37 տարի, դարձել է երկրում «անկայունության աղբյուր»: Կուսակցությունը պետության ղեկավարին մեղադրել է տնտեսության անկման եւ օրենքը չհարգելու համար:

Ավելի վաղ Զիմբաբվեի իշխող կուսակցությունը Մուգաբեիին կոչ էր արել երկուշաբթի մինչեւ տեղական ժամանակով ժամը 12:00 հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում կգործարկվի իմփիչմենթի գործընթացը: Սակայն, ինչպես հայտնել է Reuters-ը,  Մուգաբեն սահմանված ժամկետում  չի հայտարարել հրաժարականի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ