News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը չի համարում, որ Գերմանիայում կառավարական կոալիցիայի ստեղծման շուրջ նախնական  խորհրդատվության ձախողումը Եվրոպայի համար վտանգ է ներկայացնում:

«Մենք վստահ ենք, որ Գերմանիայում սահմանադրական գործընթացները հիմք են ապահովում կայունության ու հաջորդականության համար»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, փոխանցում է DW-ն:

Նա ընդգծել է, որ հենց այդ հատկություններն են «գերմանական քաղաքականության տարբերվող նշան» հանդիսանում, եւ Բրյուսելը հույս ունի, որ այդպես կլինի նաեւ այսուհետ՝ չնայած ներկայիս քաղաքական ճգնաժամին: Սխինասը հրաժարվել է մեկնաբանել ԵՄ բարեփոխումներ իրականացնելու ծրագրերի վրա Բեռլինի քաղաքական իրավիճակի հնարավոր ազդեցության հարցը:

Ընդ որում՝ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը չի բացառել դեկտեմբերին ծրագրված եվրագոտու պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի տեղափոխումը:

«Կտեսնենք, թե արդյոք գերմանացիները տեղափոխման մասին հարցում կանե՞ն»,- հայտնել է նա AFP-ի հետ հարցազրույցում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ԵՄ-ն շահագրգռված չէ Բեռլինում քաղաքական ճգնաժամի խորացմամբ: «Մենք Գերմանիային եւ Եվրոպային ցանկանում ենք, որ մեր կարեւորագույն գործընկերը կայուն եւ ուժեղ լինի»,- dpa-ն մեջբերել է Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքը: AFP-ն նշում է, որ Գերմանիայում ճգնաժամը հարվածել է Մակրոնի ծրագրերին ԵՄ-ում լայնամասշտաբ բարեփոխում անցկացնելու վերաբերյալ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հերթին չի ակնկալում, որ Բեռլինում խոհրդակցությունների ձախողումը հետեւանքներ կունենա Եվրամիությունից Միացյալ թագավորության դուրս գալու բանակցությունների վրա: Կառավարական կոալիցիայի ստեղծումը Գերմանիայի եւ գերմանացի քաղաքական գործիչների ներքին գործն է, հայտարարել է Մեյի ներկայացուցիչը:

Նիդերլանդների ԱԳ նախարար Հալբե Զեյլսթրան Բեռլինում անարդյունք խորհրդակցությունների ավարտը «Եվրոպայի համար վատ նորություն է որակել»: Եթե Գերմանիան, որը «ԵՄ շատ ազդեցիկ երկիրն է», երկար ժամանակ մնա առանց կառավարության, «դժվար կլինի ԵՄ-ում խիստ որոշումներ ընդունել», նշել է նա:

Նոյեմբերի 20-ի գիշերը Գերմանիայում նոր կառավարական կոլիցիայի ստեղծման ավելի քան 4 շաբաթ տեւած նախնական խորհրդակցություններն ընդհատվել են: Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիսթիան Լինդները հայտնել է բանակցություններից դուրս գալու մասին, որոնց մասնակցում էին նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական միություն, Քրիստոնեա-սոցիալական միություն եւ «Միություն 90»/«Կանաչներ» կուսակցությունները, խորհդակցությունների խափանումը բացատրելով գործընկերների միջեւ անհաղթահարելի տարաձայնություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ