News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը, Փհենյանի միջուկային ու հրթիռային ծրագրերի հետ կապված, ԱՄՆ եւ միջազգային հանրության կողմից աննախադեպ ճնշումների ֆոնին,  աջակցություն գտնելու համար  մեկնում է Կուբա:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, հղում անելով Կուբայի ԱԳՆ-ին, հանդիպման ընթացքում Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Խոն կհանդիպի Կուբայի իր գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ:

Կուբան եւ Հյուսիսային Կորեան ջերմ քաղաքական հարաբերություններ ունեն 1960-ից ի վեր՝ չնայած, որ Հավանան միջուկային զենքին դեմ է հանդես գալիս:

Այս այցը Հուսիսային Կորեային հնարավորություն է տալիս ԱՄՆ-ից ընդամենը 90 մղոն հեռավորության վրա ցույց տալ, որ ինքը լիովին  մեկուսացված չէ, իսկ Կուբայի համար՝ որ ինքը չի կոտրվում ԱՄՆ-ի ճնշումների ներքո:

Միեւնույն ժամանակ դիվանագետները հայտարարել են, որ Կուբան այն քիչ երկրներից էր, որ կարող էր Հյուսիսային Կորեային համոզել  հեռանալ ԱՄՆ հետ ներկայիս հակադրությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ