News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Ընկերությունների ներկայացուցիչները ոլորտի հետագա զարգացման տեսանկյունից կարևորել են  հիմնականում չորս՝ կրթական բարեփոխումների, վերազգային կորպորացիների ներգրավման, ստարտափերի խթանման, թվային օրակարգի իրականացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ  է քննարկել այս բնագավառի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առաջարկելով  ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ հստակ ու որոշակի միջոցառումների հաջորդականությամբ և պետական մարմինների ու մասնավոր հատվածի հստակ գործառույթներով:   Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը  ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, և  ակնկալում է, որ պետություն-մասնավոր հատվածի հետևողական փոխգործակցության շնորհիվ  հնարավոր կլինի լուրջ արդյունքներ արձանագրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ամենաշատ