News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղանտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 735, 6 մլրդ դրամ: Նոյեմբերի 20-ի դրությամբ այսպիսին են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյաները՝ ըստ նախնական օպերատիվ ամփոփագրերի:

Ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքներով՝ այս ոլորտում անկումը կազմել է 4,1 տոկոս՝  ապահովելով անցյալ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատությամբ 95,9 տոկոս:

Ուշագրավ է այն, որ եթե 2017-ի սեպտեմբերին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս ոլորտում անկումը կազմել էր 11,6 տոկոս՝ համախառն արտադրանքի ընդհանուր ծավալով 122,6 մլրդ դրամ, ապա արդեն հոկտեմբերին 2016-ի հոկտեմբերի համեմատութամբ այս ցուցանիշն անսպասելի աճել է միանգամից 34,7 տոկոսով՝ հասնելով մինչեւ 153, 1 մլրդ դրամ նիշին: Դրանով տարեկան կտրվածքով Հայաստանում գյուղարտադրանքի արտադրության ծավալների ցուցանիշը գործնականում մոտեցել է անցյալ տարվա թվին՝ 10 ամսվա տվյալներով հետ մնալով ընդամենը 4,1 տոկոսով:

NEWS.am-ի հարցին՝ ինչո՞վ է պատճառաբանվում 2017-ի հոկտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում համախառն արտադրանքի ծավալների նման կտրուկ աճը,  Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները միայն այսօր են ստացել: «Մասնագետները պետք է վերլուծեն իրավիճակը, որից հետո մենք համապատասխան մեկնաբանություններով հանդես կգանք»,- նշեցին գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ