News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սոչի կատարած այցի ընթացքում, բացի Սիրիայի հարցով եռակողմ հանդիպմանը մասնակցելու, նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում կունենա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Պարվիզ Իսմաիլին:

 «Ռուհանին չորեքշաբթի Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով, մեկօրյա այցով կմեկնի Սոչի մասնակցելու Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների նիստին: Բացի այդ նիստից, Իրանի նախագահը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա ռուս եւ թուրք գործընկերների հետ», -Twitter-ում գրել է Իրանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը:

Նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սոչիում: Ավելի վաղ Կրեմլի մամուլի  ծառայությունը հաղորդել էր, որ բանակցությունների ընթացքում կքննարկվի սիրիական հակամարտության կարգավորման հարցը` հաշվի առնելով Աստանայի ձեւաչափով համատեղ աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ