News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել քաղաքական կուսակցություններին կառավարության ստեղծման շուրջ բանակցությունները շարունակել: «Նա, ով ընտրությունների ժամանակ ձգտում է  քաղաքական պատասխանատվության, չպետք է խուսափի, երբ այն իր ձեռքում է հայտնվում», - Բեռլինում գործող կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ասել է նա, հաղորդում է DW-ն:

Նախագահը բոլոր կողմերից բանակցությունների պատրաստակամություն է ակնկալում: Ընտրողների՝ կառավարության ձեւավորելու հանձնարարականը մնում է ուժի մեջ: Շտայնմայերն առաջիկա օրերին մտադիր է հանդիպել նախնական խորհրդակցություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների հետ` ՔԴՄ / ՔՍՄ բլոկի, «90 / կանաչների  միության» եւ Ազատ ժողովրդավարական կուսակցության (FDP):

Նոյեմբերի 19-ի երեկոյան FDP-ի ղեկավար Քրիստիան Լինդները չորս շաբաթ տեւած նոր կառավարության կոալիցիայի ստեղծման նախնական խորհրդատվությունների ձախողման մասին հայտարարեց: Նա նշել է, որ բանակցությունների մասնակից կողմերի միջեւ առկա հակասությունները անհաղթահարելի էին:

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ