News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դամասկոսում ահաբեկիչների  ականանետային հրաձգության արդյունքում ռումբերից մեկն ընկել է Սիրիայում ՌԴ դեսպանատան պարիսպներից ներս`իր բնակելի համալիրի հարեւանությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 «122 մմ ականի պայթյունի արդյունքում վնասվել են շենքի պատերը, էլեկտրական գծերը եւ ջրամատակարարման համակարգը: Դեսպանատան անձնակազմի շրջանում տուժողներ չկան:

Մենք կտրականապես դատապարտում ենք Դամասկոսի դիվանագիտական առաքելության դեմ ահաբեկիչների նոր հարձակումը: Ռուսաստանը բազմիցս հրավիրել է համաշխարհային հանրության ուշադրությունը զինյալների կողմից Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծմանը:

Մենք արդեն նշել ենք, որ ծայրահեղականների, գործողությունների հետեւանքով սպանվում եւ վիրավորվում են խաղաղ քաղաքացիներ` կանայք, երեխաներ եւ տարեցների: Մենք նաեւ նշել ենք, որ ռուսական  դիվանագիտական առաքելությունը միտումնավոր որպես թիրախ է ընտրվում»:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ