News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ սարսափել է, երբ տեսել է մի տեսանյութ, որում Լիբիայում միգրանտներին վաճառել են, ինչպես ստրուկներին էին վաճառում աճուրդում: Նա նշել է, որ սա անհրաժեշտ է որպես մարդկության դեմ հնարավոր  հանցագործություն հետաքննել, հաղորդում է AFP-ն:

Նախկինում CNN հեռուստաալիքը ցուցադրել էր Լիբիայում «կենդանի ապրանքների» աճուրդից կադրեր:  Հյուսիսային Աֆրիկայի գնորդներին սեւամորթ տղամարդկանց որպես ֆերմերային տնտեսություններրի պոտենցիալ աշխատող էին ներկայացրել: Նրանց ընդամենը 400 դոլարով էին գնել:

 «Ստրկությունը մեր աշխարհում տեղ չունի, եւ նման գործողությունները մարդու իրավունքների բացահայտ խախտում են եւ կարող են մարդկության դեմ ուղղված հանցագործություն լինել», - ասել է Գուտերեշը:

Գուտերեշը կոչ է արել «բոլոր իրավասու մարմիններին» անմիջապես հետաքննել ստրուկների վաճառքի աճուրդները`հավելելով, որ խնդրել է «ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին ակտիվորեն զբաղվել այդ հարցով»:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ