News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեփական կնոջ սպանության մեջ մեղադրվող ամուսինն ասել է, որ սեքսի ընթացքում ատրճանակը պատահաբար կրակել է: The Sun-ը գրում է, որ 53-ամյա Ջոն Ֆիցջերալդ Գոնսալեսը կալանավորվել է այն բանից հետո, երբ իր 41 ամյա կնոջը՝ Նիկոլին որովայնին հրազենային վնասվածքով  մեռած են գտել:

Տղամարդն ասել է, որ կնոջ հետ ավտոտնակում սեքսով է զբաղել ու այդ ընթացքում կինը ձգվել է դեպի ատրճանակը եւ կրակոց է հնչել: Սակայն քննիչները կասկածամտորեն են ընդունել այդ արդարացումը:

Պարզվել է, որ մի քանի շաբաթ առաջ Նիկոլը որոշել է ամուսնալուծվել: Սակայն տղամարդը պնդում է, որ իրենք հաշտվել են եւ այդ ողբերգական օրը պատրաստվում էին չեղարկել դիմումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ