News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ երեկոյան Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսիի պետական ակադեմիական թատրոնում Վրաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը գրավել է մասնագետների եւ երաժշտության սիրահարների ուշադրությունը: Առաջին անգամ նվագախումբը  ղեկավարել է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Վիսարիոնիչ Ստալինի (Ջուղաշվիլի) անվանակից ծոռնորդին՝ 23-ամյա Իոսիֆ Վիսարիոնովիչ Ջուղաշվիլին:

ՏԱՍՍ-ի հետ զրույցում երիտասարդ դիրիժորը նշել է, որ 2012 թվականից նա ղեկավարում է Թբիլիսիի երաժշտական սեմինարիայիի ուսանողական նվագախումբը, որը նա ավարտել է 2014 թվականին:  Այժմ նա Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի չորրորդ կուրսում է սովորում՝ պրոֆեսոր Ռեւազ Թավաձեի դասարանում:

 «Ինձ համար մեծ պատիվ էր Վրաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարի, ականավոր կոմպոզիտոր Նիկոլոզ Ռաչվելիի հրավերով ղեկավարել այս նվագախումբը, որի երաժիշտները իսկապես վիրտուոզ կատարողներ են», - ասել է նա:

Իոսիֆ Ջուղաշվիլին ծնվել է 1994 թվականի  դեկտեմբերի 28-ին Թբիլիսիում:

Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի բեմում նա  առաջին անգամ որպես դաշնակահար է հայտնվել՝ 2006-ի հունիսին, երբ 11 տարեկան էր:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ