News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հայկական դպրոցները փորձում են իրենց գոյությունը պահպանել: Ներկայումս Թուրքիայում մոտ 16 հայկական դպրոց է գործում, սակայն ընդհանուր առմամբ 3000 աշակերտ է այդ դպրոցներում կրթություն ստանում, հաղորդում է Hürriyet-ը:

Ստամբուլի հայկական դպրոցի հիմնադիր Արսեն Արշիկ Դադայանի խոսքով՝ 1950-ականներին 25 հայկական դպրոցներում 9000 մարդ էր սովորում, այժմ 16 դպրոցներում ՝ 3000 աշակերտ:

 «Թուրքիայի կրթական համակարգի փոփոխություններն ազդում են մեր դպրոցների վրա: Քանի որ բուհերի ընդունելության քննությունները անցկացվում են կենտրոնացված կրթական համակարգի հիման վրա՝ ծնողները ցանկանում են, որ այնպիսի առարկաներ ինչպիսիք են ֆիզիկան եւ մաթեմատիկան, որոնք մենք հայերենով դասավանդելու իրավունք ունենք, թուրքերենով ներկայացնենք», - ասել է Արշիկը:

Ընդհանուր առմամբ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համար 24 դպրոց է գործում: Այս դպրոցների ներկայացուցիչներից ոմանք, ովքեր այսօր կանգնած են փակման վտանգի առաջ, պահանջում են, որ ռեսուրսները ավելի արդարացի բաշխվեն, եւ որպեսզի պետությունը նրանց «մասնավոր դպրոցներից» տարբերվող կարգավիճակ տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ