News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան նոր զեկույցի համաձայն՝ 2015 թվականին ԱՄՆ-ում օփիոդային նյութերի չարաշահման խնդիրն արժեցել է 500 միլիարդ դոլար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Տնտեսական խորհրդատուների խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն՝  2015 թվականին օփիոիդային ճգնաժամի հետ կապված ծախսված 504 միլիարդ դոլարը կազմում է ՀՆԱ 2,8 տոկոսը:

 «Ճգնաժամը խորացել է, հատկապես թմրանյութերի գերդոզավորումից առաջացած մահացության դեպքերի առումով, որոնք վերջին 10 տարիներին կրկնակի անգամ աճել են», - նշում են զեկույցի հեղինակները: «Մինչդեռ նախկինում ուսումնասիրությունները կենտրոնացած էին բացառապես օփիոդային  նյութերի վրա, մենք ուսումնասիրում ենք նաեւ ապօրինի օփիոիդները, այդ թվում հերոինը»:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն՝ անցյալ տարի թմրանյութերի գերդոզավորումից  64.000 ամերիկացիներ են մահացել, այդ թվում `ավելի քան 20,000-ը ֆենտանիլային դեղամիջոցների գերբարձր չափաբաժնի  պատճառով:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ