News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրները չեն բացառում, որ 18-ին ԲՀԿ-ն եւս մաս կկազմի կոալիցիային: Իր հերթին նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա՝ կմտնենք, չի առաջարկի՝ մենք չենք բաձրաձայնի։ Անկախ ամեն ինչից՝ բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»:

Ի դեպ, ուրբաթ երեկոյան Սերժ Սարգսյանը գնացել է Եղվարդ` Արամ Հարությունյանի քրոջ հոգեհանգստին, որից հետո էլ «հյուրընկալվել» է Ծառուկյանի Առինջի հայտնի այգում: Այդ իսկ պատճառով էլ ուրբաթ օրը նշանակված ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունեցել:

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ոչ ոք չգիտի։ «Հենց այնպես հանդիպում տեղի չէր ունենա, այն էլ` Առինջում, հենց միայն հանդիպման փաստն ու վայրը մեսիջ են` ուղղված ոմանց»,- ասաց ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
«Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան
Միավորման արդյունքում Դիլիջանի պետական քոլեջի շենքը կհանձնվի պետգույքի կառավարման վարչությանը...
Ամենաշատ