News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից եւ Մեքսիկայից սիրահար զույգի հարսանիքը տեղի է ունեցել 2 երկրների սահմանի վրա, հայտնում է Financiero պորտալը:

Նրանք ամուսնությունը գրանցել են Մեքսիկայի Տիխուանա շրջանում գտնվող «Հույսի դարպասներ» կոչվող տեղանքում: «Դարպասները» վերջին տարիներին ընդամենը մի քանի անգամ են բացվել սահմանի տարբեր կողմերում ապրող ազգականների հանդիպման համար, որոնք ինչ-ինչ պատճառներով միմյանց այցելելու հնարավորություն չունեն:

Հարսնացու Էվելիա Ռեյեսը Մեքսիկայից եւ փեսացու Բրայան Հյուսթոնը ԱՄՆ-ից ստորագրել են պաշտոնական փաստաթղթեր եւ օրինական զույգ դարձել անմիջապես սահմանին: «Սա այն բանի օրինակն է, որ սերը սահմաններ չի ճանաչում»,- ասել է Հյուսթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ