News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրամիության դատարանը Բելովեժյան թավուտը հատելու համար Լեհաստանին նշանակել է խոշոր տուգանք՝ օրական 100 հազար եվրոյի չափով հօգուտ Եվրահանձնաժողովի: Այս մասին հայտնում է Gazeta-ն: 

«Լեհաստանը պետք է անհապաղ դադարեցնի Բելովեժյան թավուտում անտառահանդերի նկատմամբ իր ներկա գործողությունները, բացի բացառիկ դեպքերից, երբ դա խիստ անհրաժեշտ է հասարակական անվտանգության ապահովման համար»,- ասվում է փաստաթղթի տեքստում: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե Վարշավան խախտի այդ կարգադրությունը, ստիպված կլինի Եվրահանձնաժողովին օրական վճարել նվազագույնը 100 հազար եվրո տուգանք:

Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ ԵՄ դատարանի փոխնախագահը 2017 թվականի հուլիսի 27-ին կանխարգելիչ կարգով արգելել է Լեհաստանին Բելովեժյան թավուտում հատումը՝ հիմնվելով Եվրահանձնաժողովի ներկայացրած հայցի վրա: Վարշավան ի պատասխան ԵՄ դատարանի պահանջների՝ պարզաբանել է, որ հատվում են միայն «հասարակական անվտանգությանը սպառնացող», ինչպես նաև «մահացած և թույլ» ծառերը:

Լեհաստանի՝ երկրի տարածքում գտնվող Բելովեժյան թավուտի մի մասը հատելու մտադրությունների մասին հայտնի է դարձել օգոստոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ