News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային բաժանմունքի աշխատակիցները Սամցխե-Ջավախքում 2017 թվականի հոկտեմբերից-նոյեմբեր բռնել են 11 մարդու` ծառերի եւ թփերի անօրինական հատման մեղադրանքով, հաղորդում է Jnews.ge-ն: 

Բորժոմիում, Ադիգենում, Ախալցիխեում, Նինոծմինդայում եւ Ասպինձայի շրջաններում մեքենաներից բռնագրավել են կոճղեր եւ տախտակներ: Մեքենաները կնքվել են եւ առգրավված փայտանյութը ուղարկվել է փորձաքննության:

Քրեական գործը հարուցվել է «ծառերի եւ թփերի ապօրինի հատում» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով, առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ, առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, օգոստոսից հոկտեմբեր այս տարածաշրջանում հայտնաբերվել են ծառերի եւ թփերի անօրինական հատման 161 փաստ:

Միջադեպի հետ կապված, ոստիկանությունը 20 մարդ է բռնել` սղոցարանի գործարանների տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման մեղադրանքով:

Տպել
Ամենաշատ