News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներից «ԷկոԼուրը» տեղեկություն է ստացել, որ հատման համար համարակալվել են Արդվի գյուղին հարակից Թումանյանի անտառպետության ներքո գտնվող անտառի մի շարք ծառեր: Բնակիչները մտահոգված են, որ անտառահատումները նախատեսված են Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման ուսումնասիրման համար ենթակառուցվածքների զարգացման նպատակով, քանի որ նախկինում այս անտառում հատումներն արգելված են եղել:

Այս կապակցությամբ ԷկոԼուրը հարցում ուղղեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` խնդրելով տեղեկացնել. «Արդյոք Արդվի գյուղին հարակից Թումանյանի անտառպետության տարածքում հատատեղի նախատեսված է անտառկառավարման պլանով եւ երբվանից:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տարածքն ընդգրկվա՞ծ է «Հայանտառ»-ի անտառային ֆոնդում, եւ եթե այո, ապա ի՞նչ դիրքորոշում ունի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը այս ծրագրի վերաբերյալ»:

Տպել
Ամենաշատ