News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ֆիզիկական անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու եւ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Այս առնչությամբ, ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Գ. Հ.-ն 2014-2017թթ. ընթացքում իր եւ եւս երկու այլ անձանց անվամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ընդհանուր 34 758 100 ՀՀ դրամ մաքսային արժեքով բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ եւ պլանշետներ, որոնք առանց պետական գրանցման եւ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառվելու, շահույթ ստանալու նպատակով, վաճառել է՝ իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրություն:

Նախնական հաշվարկով նշված ամբողջ խմբաքանակն իրացնելու եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Հաշվի առնելով, որ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ առերեւույթ առկա են պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ