News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանն, որը նոյեմբերի 19-ից, հացադուլ էր հայտարարել` բողոքելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «հակասահմանադրական» վարքագծի դեմ, այսօր` նոյեմբերի 21-ին, կրկին ԿԸՀ-ի մոտ էր` նոր դիմում ներկայացնելու նպատակով:

Լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքն այդ դիմումով պահանջում է իրեն տրամադրել համապատասխան տեղեկատվություն, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ 200 հազար ստորագրողներն ինչ տվյալներ պետք է տան` անուն, անձնագրի տվյալներ, թե նաեւ բնակության հասցեն է պետք:

Հիշեցնենք, որ նա, օրեր առաջ հիմք ընդունելով նոր Սահմանադրության 202-րդ հոդվածը, ստորագրահավաքի միջոցով սահմանադրության մեջ նոր փոփոխություններ իրականացնելու համար հանրաքվե անցկացնելու համար դիմել էր ԿԸՀ, որը մերժվել էր: Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ից ձեւաթուղթ էր պահանջել, որպեսզի ստորագրավահաք կարողանա սկսել: Պարույր Հայրիկյանը պնդում է, որ ինքն ունի հանրաքվե նախաձեռնելու իրավունք, եւ պետական կառույցի պարտականությունն է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:

Նախօրեին Հայրիկյանը կրկին ձեւաթղթի պահանջով դիմել է Տիգրան Մուկուչյանին, սակայն, այսօր միեւնույն պատասխանն է ստացվել` այդ ձեւաթուղթը դեռ մշակված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ