News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստին պաշտպանակն կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան նիստը հետաձգելու մասին: Պաշտպանական կողմը նշեց, որ դատարան ներկայացած դատախազներ Արթուր Չախոյանն ու Արամ Արամյանը դատարան լիազորագիր չեն ներկայացրել եւ դատական նիստը չի կարող շարունակվել, եթե նրանք այս գործով որպես դատախազներ ներգրավված չեն:

«Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որպեսզի այս գործը շուտ քննվի: Մենք չենք էլ իմացել, որ դատախազները լիազորագիր չեն ներկայացրել դատարան, բայց դատական նիստերը կայացվել են, միգուցե սա բոլորիս մեղավորությունն է: Այս գործով քննվող երեք վարույթներով էլ դատախազները պետք է լիազորագիր ներկայացնեն եւ ներգրավվեն որպես մեղադրողներ: Դատական նիստը պետք է հետաձգվի, հնարավորություն տրվի նրանց, որպեսզի լիազորագիր ներկայացնեն»,-ասաց ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Դատախազ Արամ Արամյանն էլ նշեց, որ օրենքով սահմանված կարգով իրենք լիազորված են պաշտպանելու մեղադրանքը եւ ներկայացված միջնորդությունն անհիմն է:

Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն էլ բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազներին` կրկին նույն հիմքով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության մասով որոշում կայացնելու:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ