News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը բազմիցս հրաժարվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից: Նոյեմբերի 21-ին Երեւանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Պատասխանելով հարցին՝ այնամենայնիվ, ո՞րն է բանակցություններում առաջընթացի բացակայության խնդիրը, եթե թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն հայտարարում են առաջընթացի ձգտման մասին, Նալբանդյանը նշեց, որ խնդիրն այն է, որ գործը խոսքից չտարբերվի: Այս կապակցությամբ նա մի քանի փաստ հիշեցրեց: Այսպես՝ Կազանի հայտնի հանդիպումից առաջ ԱԳ նախարարները 3-4 հանդիպում էին անցկացրել, հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի տեքստը համաձայնեցված էր: Հանդիպումից 10 օր առաջ ստացվեց տեքստը եւ ռուս նախարարի կից նամակն այն մասին, որ տեքստում փոփոխություններ չեն կատարվելու: Սակայն ադրբեջանական կողմը հանդիպմանը ներկայացավ 10, նույնիսկ 12 փոփոխություններով: Եվ սա առաջին դեպքը չէ: Մինչեւ Կազանը նման բան է եղել Սոչիում, Աստրախանում, Սանկտ Պետերբուրգոմ: «Չեմ խորանա պատմության մեջ: Որպեզի չանդրադառնամ բոլոր հանդիպումներին եւ գագաթնաժողովներին, հիշեցնեմ՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ինչ-որ բանի մասին էինք պայմանավորվել: Ադրբեջանը դարձյալ հետքայլ արեց: Վիեննայի հանդիպումից հետո Բավում հայտարարեցին, որ իրենք ոչ մի բան չեն պայմանավորվել, եւ որ միջնորդները, իսկ նրանք նախարարներն էին, ճիշտ չեն հասկացել եւ հայտարարություն կատարել»,- նշեց Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները վերաբերում էին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը եւ Կասպրշիկի խմբի հնարավորությունների ընդլայնմանը: Նախարարը նշեց, որ դրանից հետո ԵԱՀԿ-ում նախագահող երկիրը քանիցս կապվել է ադրբեջանական կողմի հետ բավականին բարձր մակարդակով, եւ նրանք ասում էին՝ խնդիր չկա, մենք կհամաձայնվենք Կասպրշիկի թիմի ընդլայնմանը: Եվ 4 անգամ արգելափակել են, հիշեցրեց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է կարգավորման հիմքի երեք սկզբունքներին, ապա դրանք, նշեց նախարարը, հայտնի սկզբունքներ են, այդ թվում կա նաեւ Ադրբեջանի ստորագրությունը Աթենքի ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության տակ: Սակայն Բաքուն այժմ բոլոր կեղծ ու ճշմարիտ միջոցներով հրաժարվում է:

«Պայմանավորվել ենք կրակի դադարեցման մասին. կա 1994-95 թվականների երեք համաձայնություն եւ ի՞նչ: Ադրբեջանը կեղծ ու ճշմարիտ բոլոր միջոցներով փորձում է հեռանալ պայմանավորվածություններից: Իհարկե, լավ կլիներ, որ խոսքերը գործերին համապատասխանեին»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ բառացիորեն Ժնեւում խոսվում էր լարվածության թուլացման հավելյալ միջոցների մասին. դրանք միջոցներ են, որոնց մասին խոսվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Եվ դա կրկին արվում է: Ընդ որում՝ ադրբեջանցիները փորձում են չմտաբերել հայտնի 5 հայտարարությունները:

«Հուսանք, որ Ադրբեջանը կփոխի  դիրքորոշումը եւ իր ցանկությունն իսկապես գործի կվերածի: Հայաստանը երբեք չի հեռացել ձեռք բերված պայմանավորվածություններից եւ մտադիր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ շարունակել բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»,- հայտարարեց Նալբանդյանը:

Ի պատասխան բանակցություններում ճեղքման հնարավորության եւ նախագահների հանդիպման մասին հարցին՝ Նախարարը նշեց, որ տեղեկություններ չունի մոտ ժամանակում հանդիպման հավանականության վերաբերյալ: «Խոսքը ճեղքման մասին չէ: Վերջերս ես ասացի, որ դժվար է հեծանիվ հորինել: Հիմնական սկզբունքները եւ տարրերը սեղանի վրա են: Կան չմշակված հարցեր: Մենք շատ երկար ենք բանակցություններ վարել»,- հիշեցրեց նախարարը: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծեց, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ