News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ունեն անկեղծ դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության բնույթ: Այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովը Երեւանում նոյեմբերի 21-ին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Գոհունակություն հայտնելով հայ ընկերներին ջերմ ընդունելության համար՝  նախարարը նշեց, որ սա ընթացիկ տարում առաջին հանդիպումը չէ: Այդ թվում՝ օրերս Մոսկվայում ընդունել էին հայ պատվիրակությանը: Այս երկու այցելությունները նվիրված են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի 20-ամյակին:

Նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է այս տարի նախագահների 3 հանդիպումների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերն արձանագրել են առեւտրային հարաբերությունների մեծացման ճանապարհին հաջող առաջընթացը: Սրա հետ կապված Սերգեյ Լավրովը նշեց, որ ընթացիկ տարվա 8 ամսում ապրանքաշրջանառությունը մեկ երրորդով աճել է անցյալ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ: Ռուսաստանը ներդրումների ծավալով առաջին տեղում է, Հայաստանում գործում է գրեթե 2 հազար ռուսական ընկերություն կամ խառը կապիտալով, դրանց թվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին են «Գազպրոմը», «Ռուսական երկաթուղին». «Ռուսալը»: Հանդիպմանը քննարկվել են վառելիքաէներգետիկ ոլորտում նախագծերը, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի երկարացման հարցը:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց ռազմատեխնիկական ոլոտում համագործակցության մասին: «Շարունակվում են Հայաստանին անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները»,- նշեց Լավրովը: Նա նաեւ ընդգծեց հումանիտար ոլորտում ակտիվ համագործակցությունը: Ըստ որում՝ նա առանձնացրեց Ռոս-հայկական Սլավոնական համալսարանի դերը: Շարունակվում է ռուսական բուհերում հայ ուսանողների ուսանելու պրակտիկան, ներառյալ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում եւ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում: Նախարարը նշեց, որ Հայաստանը ինտեգրացիոն համակարգերի ակտիվ անդամն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ