News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբեր Հայաստանի գրեթե 21 հազար 520 քաղաքացիներ օնլայն ռեժիմով դիմումներ են ներկայացրել առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մասին: Նոյեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այս թիվը ներկայացրեց Սոցիալական ապահովության  պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Նա հավելեց, որ այս ժամանակահատվածում երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 34 հազար 786 նորածին:  

«Սոցապահովության պետական ծառայության եւ Արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերի ներդրումը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռել ՔԿԱԳՎ-ում առաջին եւ երկրորդ երեխայի գրանցումից հետո լրացնել նաեւ միանվագ նպաստ ստանալու մասին  էլեկտրոնային դիմում: Սա համակարգում նորամուծություն է, իսկ ստացած արդյունքները կարելի է միանգամայն հաջողված համարել: Այսօրվա դրությամբ աշխատում ենք նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մասին օնլայն ռեժիմում էլեկտրոնային դիմում ներկայացնելու համանման համակարգ ներդնելու վրա»,- նշեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում կդյուրացվի նաեւ հուղարկավորության համար նպաստներ ստանալու դիմումներ ներկայացնելու ընթացակարգը, որտեղ եւս ծրագրվել է էլեկտրոնային համակարգ ներդնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի...
Այս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է…
Ամենաշատ