News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Երեւան խորապես խոհրդանշական է: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց նոյեմբերի 21-ի Երեւանում կայացած իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նախարարը նշեց, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպումները պարբերական բնույթ ունեն՝ ինչպես Հայաստանի եւ ՌԴ մայրաքաղաքներում, այնպես էլ միջազգային հարթակներում: Նալբանդյանի խոսքով՝ Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը խորապես խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում են մի քանի նշանակալի տարեթվեր՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի 20-ամյակը:

Նախարարի խոսքով՝ այս կապակցությամբ տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվել: Պայմանավովածությունները հաջողությամբ կատարվում են: Բանակցությունների ընթացքում քննարկվում է երկկողմանի հարաբերությունների ամբողջ սպեկտորը: Մանրամասն քննարկվել է բարձր մակարդակով քաղաքական պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել այս տարի նախագահների երեք հանդիպումների արդյունքներով: ԱԳ նախարարներն արձանագրեցին տնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացումը՝ հատկապես նշելով շրջանների ներգրավվածության կարեւորությունը: Հանգամանորեն քննարկել են միջազգային կազմակերպություններում պայմանավորվածությունների կատարումը:

Կողմերը քննարկել են անվտանգության հարցերը: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված իրավիճակի թեժացում թույլ չտալուն եւ բանակցությունների շարունակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Ամենաշատ