News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ: Նախարար Հարությունյանը նշել է, որ Գիսլադոտիրը ժամանել է Հայաստանի համար շատ կարեւոր ժամանակահատվածում, երբ սահմանադրական բարեփոխումից հետո Հայաստանը, օրենսդրության մեջ ծավալուն փոփոխություն կատարելով, փորձում է սահուն անցում ապահովել դեպի խորհրդարանական կառավարում: Այս համատեքստում նախարարը կարեւորել է ԺՀՄԻԳ-ից ստացվող առաջարկություններն՝ ուղղված սահմանադրական մի շարք օրենքների նախագծերի բարելավմանը:  

ԺՀՄԻԳ-ի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանն ամենակառուցողական գործընկերներից է եւ առկա սերտ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մի շարք հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ