Երեքշաբթի Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Xinhua-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Մուբի քաղաքում: Պայթուցիկ սարքը մահապարտն է գործակել: