News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղարության մի խումբ աշխատակիցներ մեղադրել են պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին դաշնային օրենքը խախտելու համար, որը սահմանափակում է ռազմական համագործակցությունը այն պետությունների հետ, որոնք ռազմական գործողությունների մեջ են ներգրավում երեխաներին: Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ծառայողական գրությունը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տեղեկություններով՝ պաշտոնյաների այդպիսի անսովոր արձագանքն է հարուցել Թիլերսոնի հուլիսյան որոշումը՝ բացառել երեք երկրներին՝ Աֆղանստանին, Իրաքին և Մյանմարին, այն պետությունների ցուցակից, որոնք անչափահասներին ներգրավում են ռազմական ծառայություններ մատուցելու մեջ: Նշվում է, որ նա այդ քայլին է գնացել, չնայած այն հանգամանքին, որ «Պեքարտուղարությունը հրապարակավ ընդունել է, որ այդ երկրների երեխաները զորակոչվում են ռազմական ծառայության»: Այդպիսի երկրների թվարկումը կազմվում է ամեն տարի՝ համաձայն Բանակում երեխաների ծառայության կանխարգելման մասին ամերիկյան օրենքի:

Գործակալությունը նշում է, որ ցուցակից երեք երկրների բացառումը հեշտացնում է նրանց համար հատկացվող ամերիկյան ռազմական օգնությունը: «Իրաքը եւ Աֆղանստանը ԱՄՆ մերձ դաշնակիցներն են իսլամական գրոհայինների դեմ պայքարում, իսկ Մյանմարը հեռանկարային դաշնակից է Հարավարեւելյան Ասիայում չինական ազդեցությանը հակազդելու գործում»,- կարծում է գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ