News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոցապահովության պետական ծառայության աշխատակիցների հիմնական սկզբունքները, որով պետք է առաջնորդվեն, այսուհետ պետք է լինեն ազնվությունը, նվիրվածությունն ու հոգատարությունն այն մարդկանց հանդեպ, որոնք ամեն օր դիմում են կառույցի ստորաբաժանումներին: Այդ մասին հայտարարել է Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը նոյեմբերի 21-ին տեղ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր նրա պաշտոնավարման 100-րդ օրվան:

Պաշտոնյայի խոսքով՝ այդ նպատակով նա հանդիպումներ է ունեցել Սոցապահովության պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների (ընդամենը 51) ղեկավարների ու աշխատակիցների հետ՝ ներկայացնելով համակարգում աշխատանքի իր մոտեցումներն ու պահանջները:

Մեկնաբանելով լրատվամիջոցների վերջին հրապարակումներին, որոնք վերաբերում են իր եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանի միջեւ սոցապ համակարգից վերջինիս  կադրերի հեռացման շուրջ տարաձայնություններին, Սահակյանը հստակեցրել է. «Նախարար Արտեմ Ասատրյանի հետ մենք աշխատանքային ու ընկերական հարաբերություններ ունենք, միասին շատ կառուցողական աշխատանք ենք կատարում: Իմ կարծիքով՝ լրատվամիջոցների հրապարակումներն ավելի շատ ուղղված են իրագործելի ծրագրերի շրջանակներում մեր կողմից համատեղ իրականացվող գործընթացներում որոշակի խնդիրներ առաջացնելուն: Ինչ վերաբերում է կադրերի հեռացմանը, ապա ես բազմիցս նշել եմ, որ եթե մարդն ի վիճակի չէ իր աշխատանքը կատարել, ելնելով սկզբունքներից, որոնց մասին արդեն խոսվել է, վաղ թե ուշ նա կզգա, որ մեր թիմում ինքը տեղ չունի: Ընդ որում՝ անկախ այն բանից, թե ինքն ով է, ում բարեկամը կամ ընկերն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ