News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այս փուլում քննարկումներն ընթանում են բոլորովին այլ ձեւաչափով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց օրինագծին:

Նրա խոսքով, ԱԺ ղեկավարության կողմից ցուցաբերվել է համապատասխան նախաձեռնություն. «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ մինչեւ ԱԺ-ում համապատասխան օրենքի նախագծի երկրորդ տարբերակի ներկայացումը հանդիպում եմ ունեցել, բավականին տեւական զրույց եմ ունեցել իրենց հետ ոչ միայն ԶՈՒ կազմակերպման, ԶՈՒ համալրման, այլեւ կրթությանը վերաբերող խնդիրների շուրջ: Ազգային ժողովը, քաղաքական ուժերը պատրաստ են քննարկման առարկա դարձնելու նաեւ զինվորական ծառայության վերաբերյալ նոր այս օրենսդրական կարգավորման խնդիրները»:

Հարցին, թե այս քննարկումներից հետո հնարավո՞ր է՝ վերականգնվի տարկետման իրավունքը, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Օրենքն արդեն ընդունվել է, այնտեղ կան կարգավորումներ, որոնք վերաբերում են կառավարության որոշումներին: Քաղաքականության իրականացման իմաստով, շատ հարցերի պատասխաններ, այդ թվում տարկետման իրավունքին, կապված են կառավարության լիազորությունների հետ: Կարծում եմ` այդ շրջանակում մենք կարող ենք համակողմանի քննարկում ունենալ եւ գտնել համապատասխան լուծումներ»:

Հիշեցնելով, որ վաղը ԱԺ-ում կայանալու են այս օրենքի շուրջ լսումներ,  Կորյուն  Նահապետյանը հորդորեց չշտապել, կրկին կլսեն երիտասարդների առաջարկները եւ համապատասխան լուծումներ կգտնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ