News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Արաբական պետությունների լիգան՝ այն «հին ու մաշված» կազմակերպություն անվանելով, ասվում է նրա կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ափսոս, որ ընթացիկ պայմաններում, երբ տարածաշրջանի ժողովուրդն այդքան մեծ գործ է արել, մի մաշված, հին, ուժասպառ եւ անարդյունավետ կազմակերպության, որի անունն է ԱՊԼ, ԱԳ նախարարները հավաքվում են, որպեսզի միայն խոսեն, թե ինչու Եմենի ժողովուրդը կարողացավ Էր Ռիադի վրա հրթիռ արձակել՝ ի պատասխան բոլոր ռմբակոծությունների»,- հայտարարել է Ռոհանին:

«Երբ Իրաքի ժողովուրդը ԻՊ-ի կողմից հարձակման ենթարկվեց, իսկ Սիրիայի ժողովուրդը պայքարում էր ԻՊ-ի դեմ Հալեպում եւ Դեր Զորում, Եմենի ժողովուրդը ռմբակոծության էր ենթարկվում սաուդցիների կողմից, իսկ Լիբանանում պայքարում էին ահաբեկիչների դեմ, որտե՞ղ Էր Արաբական պետությունների լիգան»,- նշել է Իրանի նախագահը:

Ռոհանիի հայտարարությունը հետեւել է ԱՊԼ արտգործնախարարների մակարդակով Կահիրեում անցկացված հանդիպմանը: ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյտը հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է դիմել ՄԱԿ ԱԽ, որպեսզի թույլ չտա Իրանին խառնվել արաբական երկրների գործերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news