News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կանայք ավելի քիչ են հակված ավտոմեքենա վարելու ընթացքում շեղվել կողմնակի բաների վրա, քան տղամարդիկ, պարզել են Օսլոյի Տրանսպորտային էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակիցները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 1,5 հազար վարորդների սովորությունները: Նրանց աշխատանքների արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են երկու խումբ՝ 1,1 հազար ուսանող եւ 617 մեծահասակ վարորդ: Նրանց մեծ մասը մինչ այդ զանազան շեղող գործոնները խնդիր չի համարել:

Պարզվել է, որ շեղվելու հակումը կախված է սեռից եւ տարիքից, ինչպես նաեւ անհատի տեսակից: Այսպես, մեծամասամբ այն դրսեւորվում է երիտասարդ տղամարդ վարորդների մոտ, ինչպես նաեւ նյարդային մարդկանց, էքստրավերտների ու, ընդհանուր առմամբ, մեքենա հաճախ վարողների մոտ: Մեծահասակ կին վարորդները, նաեւ նրանք, որոնք կարողանում են իրենց վերահսկել, ավելի քիչ են շեղվում:

Փորձագետները դիտարկել են զանազան շեղող գործոններ, ինչպիսիք են ռադիոկայանի փոփոխումը, հեռախոսով զրույցը կամ ուղեւորների հետ շփումները: Համաձայն նախորդ տարվա որոշ ուսումնասիրությունների՝ ճանապարհային բոլոր պատահարների 12 տոկոսի պատճառն այն է, որ վարորդը շեղվում է ինչ-որ բանով:

Հետազոտողները նշել են «հատուկ միջոցներ» ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպեսզի ապագայում ռիսկի խմբի վարորդները ավելի քիչ շեղվեն: Նրանց հաջողվել է պարզել, որ վարորդին շեղող գործոնների մասին պարզ տեղեկատվություն տալը կարող է նվազեցնել շեղվելու  հավանականությունը:

ԱՀԿ 2016-ի տվյալների համաձայն՝ ամեն տարի ճանապարհային պատահարի է ենթարկվում շուրջ 50 միլիոն մարդ, ավելի քան միլիոնը մահանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ