News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Սեն Շամոն քաղաք, հանդիպում ունեցել քաղաքապետի, տեղական իշխանությունների պատասխանատուների, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ ստեղծված ջերմ մթնոլորտում Արցախի պատվիրակությունն իրեն զգում է ինչպես հարազատ օջախում:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի ժողովուրդը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է, եւ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի, նրա տարբեր վարչական միավորումների, քաղաքների ու համայնքների հետ փոխգործակցության խորացմամբ:

Անդրադառնալով  Ֆրանսուա Ռոշբլուանի գործունեությանը՝ Նախագահ Սահակյանն այն բնութագրել է որպես մարդասիրության, անկեղծ բարեկամության, սկզբունքայնության, համամարդկային արժեքներին հավատարմության օրինակելի դրսեւորում՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Ֆրանսիա-Արցախ հարաբերությունների եւ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման ու ընդլայնման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ