News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դիլիջանի գարեջրի գործարանը կբերի գարեջրի ոլորտում ներմուծման փոխարինմանը հայրենական արտադրանքով եւ միաժամանակ կնպաստի արտահանման աճին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Դիլիջանի գարեջրի գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարեց  ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել ընկերության 2,5 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը՝ ստանալով պետության աջակցության գործիքակազմից ԱԱՀ վճարների հետաձգման արտոնություն։

Գործարանի համասեփականատեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, իր հերթին, նշեց, որ Դիլիջանի գարեջրի գործարանի բացումը նպատակ ունի ոչ թե մրցակցել շուկայում առկա գարեջրերի հետ, քանի որ ինքը նաեւ «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատեր է, այլ ներկրվող գարեջրերի համար առաջարկել այլընտրանք հայրենական արտադրանքի տեսքով։ 

«Գարեջրի գործարանում արտադրվող գարեջուրը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, արտադրվում է երկու տեսակի գարեջուր՝ Դիլիջան եւ Դիլիջան Մեկ։ Առաջինը համային եւ որակական հատկանիշներով մոտ է գերմանական, երկրորդը՝ չեխական գարեջրերին։ Սակայն, գարեջրի արտադրման համար անհրաժեշտ հումքի մի մասը դեռ ներկրվում է՝ գայլուկը ներկրվում է Գերմանիայից, ածիկը՝ Ռուսաստանից, ջուրը՝ Հայաստանից»,-նշեց նա։

Հակոբ Հակոբյանի խոսքով, գարեջուրը այս տարվա օգոստոսից հասանելի է սպառողներին, ընդ որում՝ գործարանից բաց է թողնվում 300 դրամ 0.45 լիտրանոցը եւ 255 դրամ 0.33 լիտրանոց շշերով գարեջուրները։

Վերջում Հակոբ Հակոբյանը ընդգծեց, որ պլանավորում են գարեջուրը արտահանել Ռուսաստան, Վրաստան,  եվրոպական երկրներ, ինչպես նաեւ ոչ ալկոհոլային գարեջուր՝ Իրան։

Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ինքը տարածքը ձեռք է բերել 2001 թվականից, սակայն գարեջրի գործարան կառուցելու մասին սկսել է մտածել 2011 թվականից: Նախկինում տարածքը եղել է առեւտրային պահեստներ եւ վաճառքի է հանվել պետության կողմից: 

Աշխատակիցներից Արուսյակ Հովսեփյանը նշեց, որ չնայած շատ կցանկանային, որ աշխատավարձերը ավելի բարձր լինեին, սակայն եղածն էլ ձեռք է տալիս իրենց, միաժամանակ ավելացնելով, որ մարզի ոչ շատ աշխատատեղերի պայմաններում, սա մարդկանց հնարավորություն է տալիս իրենց ընտանիքի հոգսերը հոգալու, այլ ոչ թե արտագաղթելու մասին մտածելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ