News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Համբուրգ քաղաքի մարզադաշտի շինարարները հողի տակ հսկայական սվաստիկա են գտել, փոխանցում է  Associated Press-ը:

Բանվորները տրակտորով հանդերձարանի հիմքի համար փոս են փորել եւ հանդիպել 4 մետր լայնություն եւ նույնքան երկարություն ունեցող նացիստական խորհրդանիշի: dpa գործակալության տվյալներով՝ սվաստիկան հիմք է ծառայել տասնամյակներ առաջ հանված հուշարձանի համար:

Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ուզում են հնարավորինս շուտ ապամոնտաժել խորհրդանիշը: Քանի որ սվաստիկան բավականին ծանր է տեղափոխելու համար, այն կմասնատեն հանքահատ մուրճերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ