News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, եւ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է: Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում այս տարի բավական մեծ առաջընթաց է արձանագրվել. 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 անգամ: Կարեւորելով Շվեյցարիայի կողմից ՀՀ-ին տրամադրված Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) առեւտրային ռեժիմը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ հայ-շվեյցարական տնտեսական գործակցության մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ կապերը: «Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ՝ շվեյցարական կապիտալը ներգրավելով հայաստանյան շուկայում:

Հայաստանը կարող է նաեւ բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար եւ´ ԵՏՄ շուկայում, եւ´ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաեւ ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար», - նշել է վարչապետը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը եւս գոհունակությամբ նշել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում 2017 թ. նշանակալի աճ է արձանագրվել, եւ ներկայում նոր ներդրողներ են այցելում մեր երկիր՝ բիզնես միջավայրին եւ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Լուկաս Գասսերն ասել է, որ մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից եւ կարող են լավ օրինակ ծառայել, իսկ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը շատ լավ նախաձեռնություն է, որը նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել շվեյցարական ներդրողների համար: Դեսպանի կողմից՝ Հայաստանի արտահանողների կողմից GSP ռեժիմի լիարժեք կիրառումը եւս կնպաստի գործակցության նոր ուղղությունների բացահայտմանը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական կապերի հետագա խորացման հեռանկարները: Արծարծվել են, մասնավորապես, օդային ուղիղ հաղորդակցության հաստատման, զբոսաշրջության խթանման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցության, Հայաստան-Շվեյցարիա առեւտրային պալատի գործունեության, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, ներդրումային ծրագրերի իրականացման, բիզնես միջավայրի բարելավման եւ այլ ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ  անդրադարձ է եղել վարչապետի՝  Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության հետ կապված հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ