News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՌԴ հերոս, տիեզերագնաց օդաչու Սերգեյ Ռյազանսկին Facbook-ի իր էջում հրապարակել է Հայաստանից Սեւանի հերթական եզակի լուսանկարները, որոնք կատարել է տիեզերքից:

«Սեւանա լիճը Հայաստանում եւ Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ լիճն է, Եվրասիայի ամենախոշոր քաղցրահամ բարձրլեռնային լճերից մեկը: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրությամբ»,- գրել է Ռյազանսկին:

Նախկինում նա հրապարակել էր տիեզերքից կատարված Երեւանի եզակի լուսանկարները:

«Երեւանը մյուս մայրաքաղաքներին նման չէ. այստեղ մարդիկ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքը շարժվում է իր չափավոր տեմպով: Իսկ Կասկադը Երեւանի խորհրդանիշներից մեկն է, որը հայտնի է նրա սահմաններից դուրս»,- Facebook-ի իր էջում գրել է տիեզերագնացը:

Իսկ ամեն ինչ սկսվել է Արարատի նրա հրապարակած լուսանկարներից:

«Արարատը Հայկական բարձրավանդակի ամենաբարձր հրաբխային զանգվածն է: Կազմված է իրար ձուլված 2 հանգած հրաբուխների կոների հիմքերից՝ Մեծ Արարատից եւ Փոքր Արարատից: Իսկ նրանց միջեւ հեռավորությունը 11 կմ է կազմում»,- գրել է Ռյազանսկին:

Նշենք, որ Ռյազանսկին 2017-ի հուլիսի 28-ից Բայկոնուր տիեզերակայանից մեկնարկած «Սոյուզ ՄՍ-05» տիեզերանավում է որպես անձնակազմի հրամանատար, նաեւ ՄՏԿ-53/53 տիեզերական հիմնական արշավախմբի  ծրագրի Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ