News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։

Առաջին անգամ Հայաստանում գտնվելու կապակցությամբ ողջունելով Գիսլադոտիրին՝ գլխավոր դատախազը արժեւորել է ԺՀՄԻԳ-ի հետ տարբեր ուղղություններով ծավալված համագործակցության կուտակված հարուստ փորձը, հատկապես անցնող տարվա ընթացքում կայացած համապետական ընտրությունների բնականոն, ժողովրդավարական ընթացքն ապահովելու շրջանակներում ունեցած ակտիվ, կառուցողական շփումները:

Արթուր Դավթյանը կարեւորել է տիկին Գիսլադոտիրի այցը հատկապես սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ դատական եւ դատախազական համակարգերում ընթացող օրենսդրական լուրջ բարեփոխումների ներկայիս շրջանում եւ վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ հետագա համագործակցությունը կընդգրկի նաեւ դրանց կենսագործմանն աջակցությունը:

Ներկայացվել է վերջին շրջանում քաղաքացիների հիմնարար, կոնվենցիոնալ իրավունքների պաշտպանության քրեադատավարական մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից իրականացված աշխատանքները:       

ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն իր գոհունակությունն է հայտնել իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն ինչպես դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում Հայաստանի հետագա ձեռքբերումներին: 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի քանի կոնկրետ ուղղություններով համագործակցությունը սերտացնելու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ