News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի խորհրդարանի նիստը, որի ժամանակ, հնարավոր է, մեկնարկի երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբերի իմփիչմենթի ընթացակարգը, սկսվել է երեքշաբթի ցերեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ երկրի իշխող  «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային ճակատ» կուսակցությունը  (ZANU-PF) որոշել էր խորհրդարանում իմփիչմենթի ընթացակարգ սկսել այն բանից հետո, երբ Մուգաբեն հրաժարվել էր կամավոր հրաժարական ներկայացնել:

Խորհրդարանի շենքի դիմաց մեծաթիվ բազմություն է հավաքվել, որը Մուգաբեի իմփիչմենթն է պահանջում:

Չորեքշաբթի զինվորականները Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրենց հսկողության տակ են վերցրել հեռուստակայանը եւ նախագահ Ռոբերտ Մուգաբեի նստավայրը: Քաղաքի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել: ՀԱՀ իր գործընկեր Ջեյկոբ Զումոյի հետ հեռախոսազրույցում Մուգաբեն հաստատել է, որ զինվորականներն իրեն տնային կալանքի մեջ են պահում: Կուսակցության նահանգային 9 համակարգող կոմիտեներից 8-ը Մուգաբեին կոչ են արել հեռանալ երկրի նախագահի եւ կուսակցության առաջնորդի պաշտոններից:

Զիմբաբվեի իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները հատուկ նիստում Մուգաբեին հանել էին կուսակցության ղեկավար պաշտոններից եւ կոչ արել երկուշաբթի մինչեւ կեսօր պետության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալ: Մուգաբեն ազգին հղած ուղերձում հաժարականի մասին չէր հայտարարել, նաեւ հայտնել էր, որ մի քանի շաբաթից կնախագահի կուսակցության համագումարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news