News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի մոդելյոր Ժան Պոլ Գոթյեն կանկանի պարուհու տեսքով ամանորյա եղեւնի է ստեղծել, փոխանցում է WWD-ն:

Գոթյեն մասնակցել է Փարիզի Ելիսեյան դաշտերի Christmas Tree բարեգործական երեկույթին, որտեղ հայտնի դիզայներները ներկայացրել են ամանորյա եղեւնիների իրենց տարբերակները: Նրանից բացի, իրենց աշխատանքները ներկայացրել են Շանելը, Դիորը, Շանտալ Թոմասը եւ ուրիշներ:

«Ես սիրում եմ Փարիզն ու երբ մտածում էի այս տարվա ծառի մասին, ցանկացա նվիրել իմ ստեղծագործությունը հենց այս քաղաքին: Նախ ես մտածեցի Էյֆելյան աշտարակի մասին, բայց հիշեցի կանկանի մասին: Պարուհու կիսաշրջազգեստն իրենից իրական տոնածառ է ներկայացնում: Այն կարող է պարել Ամանորի ողջ ընթացքում»,- իր ստեղծագործության մասին պատմել է Գոթյեն:

Մոդելյորների եւ դիզայներների տոնածառերը վաճառքի են հանվել, եկամտի ընդհանուր գումարը կազմել է 60 հազար եվրո: Այդ գումարները կուղղվեն ուռուցքային հիվանդությունների ուսումնասիրությանը:

Ժան Պոլ Գոթյեն սեփական բրենդը հիմնադրել է 1976-ին: Դիզայները բեմական զգեստներ է ստեղծել  Մադոննայի, Մերիլին Մենսոնի, Քայլի Մինոուգի, Միլեն Ֆարմերի եւ այլոց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ