News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը կոչ է արել մեծ ջանքեր գործադրել Կորեական թերակղզում լարվածության թուլացման  եւ երկխոսության ու խորհդակցությունների ճամնապարհով միջուկայն խնդրի լուծման համար: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հյուսիսային Կորեան ահաբեկչության հվանավոր երկրների ցուցակում ընդգրկելու մասին, փոխանցում է «Սինհուան»:

Ուշադրություն դարձնելով թերակղզու բարդ եւ զգայուն իրավիճակի վրա՝ Չինաստանը հույս ունի, որ բոլոր կողմերը կկարողանան լարվածությունը թուլացնել եւ վերադառնալ բանակցություններին, նշել է նա:

Հյուսիսային Կորեան ահաբեկչության հովանավորող երկրների ցուցակից հանվել էր 2008 թվականին՝ Ջորջ Բուշ կրտսերի իշխանանության օրոք, երբ նախաձեռնվեց միջուկային ճգնաժամի կարգավորման փորձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ