News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով գործուն միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ ծննդկանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ 32-ամյա կինը՝ առաջնածին ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան: Նրան ցուցաբերված բժշկական օգնության ընթացքում հնարավոր խախտումները պարզելու համար վարույթն իրականացնող մարմինը նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հանձնաժողովի կազմում մասնակցել են բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների նեղ մասնագետներ։

Քրեական գործով ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ են տրվել ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ մանկաբարձ-գինեկոլոգներն իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ուսումնասիրվել են նաև ցուցաբերված բժշկական օգնության որակի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումները, որոնց արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի դրսևորումը կրում է շարունակական և պարբերական բնույթ, ինչի արդյունքում հասարակության շրջանում առաջանում են դժգոհություններ, նվազում  վստահությունը ոչ միայն կոնկրետ բժշկական կենտրոնի, այլև՝ Լոռու մարզի տարածքում գործող բոլոր բժշկական կենտրոնների նկատմամբ ընդհանրապես:

Մանրամասն ներկայացնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանը մարզպետին միջնորդել է  քննարկման առարկա դարձնել դրանք և ձեռնարկել գործուն միջոցներ` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ու բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ