News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի մի քանի դաշնային հողերում հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը 6 տղամարդու է ձերբակալել, որոնք ենթադրաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ են: Դաշնային հողերի գերատեսչությունների մոտ 500 աշխատակիցներ քրեական գործերով խուզարկություններ են կատարել Կասելի, Հանովերի, Էսենի եւ Լեյպցիգի 8 բնակարաններում, փոխանցում է DW-ն:

Ձերբակալվածներին կասկածում են հասարակական վայրերից մեկում ահաբեկչական գործողություններ պատրաստելու մեջ՝ զենքի կամ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ, հայտնել է Մայնի Ֆրանկֆուրտի դատախազության ներկայացուցիչը: Կասկածյալներից ոստիկաններն առգրավել են նրանց փաստաթղթերը, բջջայինները եւ համակարգիչները:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ ձերբակալված սիրիացիները 20-ից մինչեւ 28 տարեկան են: Նրանցից 4-ը Գերմանիա է եկել 2014 թվականի դեկտեմբերին, 2-ը՝ 2015-ի ամռան վերջին՝ խնդրելով քաղաքական ապաստան տրամադրել:

Die Welt-ը հայտնում է, որ իրավապահները սիրիացիների հետքի վրա են դուրս եկել այլ փախստականներից տեղեկություն ստանալով, որոնք հայտնել են, որ կասկածյաները Սիրիայում մարտնչել են ԻՊ-ի կողմում: Դատախազությունն այս տեղեկությունները դեռեւս չի հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ