News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանանի բանակի հրամանատարը զինվորներին զգոնության կոչ է արել՝ երկրի վարչապետի հեռանալու պատճառով  քաղաքական ճգնաժամի հետ կապված անկարգությունները կանխելու համար: Նա նաեւ մեղադրել է Իսրայելին՝ հարավային սահմանի մոտ «ագրեսիվ» մտադրություններ ունենալու մեջ, փոխանցում է Reuters-ը:

«Զորքերը պետք է պատրաստ լինեն կանխելու երկպառակություն եւ քաոս հրահրելու համար ընթացիկ հանգամանքներն օգտագործելու  ցանկացած փորձ»,- հայտարարել է գեներալ Ջոզեֆ Աունը:

«Բացառիկ քաղաքական իրավիճակը, որում գտնվում է Լիբանանը, ձեզանից պահանջում է տեղեկացվածության ու զգոնության ամենաբարձր մակարդակ»,- ասել է նա նոյեմբերի 22-ի՝ Անկախության օրվան ընդառաջ: Աունը հորդորել է զորքին «հարավային սահմանին լիակատար պատրատված լինել եւ դիմակայել իսրայելական թշնամու վտանգներին, նրա կողմից խախտումներին ու ագրեսիվ մտադրություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ