News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Պողոսյանն այսօրվանից հացադուլ է սկսել: NEWS.am-ի հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիա»-ի դիտորդ Արման Վեզիրյանը, նշեց, որ Հարություն Պողոսյանը հացադուլը է սկսել այն բանի համար, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը առանց իր ներկայության նիստ է անցկացրել: Նա դիմել էր դատարան, քանի որ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը մերժել էր  իր դիմումը:

«Նա ներկա չի եղել նիստին, ոչ էլ ներկայացուցիչ ունի: Առաջին դատական նիստը նշանակված է եղել հոկտեմբերի 16-ին, բայց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հարություն Պողոսյանին հոկտեմբերի 6-ին տեղափոխել են «Կոշ» ՔԿՀ եւ նոյեմբերի 13-ին արել նիստը: Մինչեւ հիմա էլ նրան չի տրամադրվել դատարանի որոշումը»,-ասաց նա:

Այդ ընթացքում նա  դիմել է դատարան, որ ընդհատության կարգով գործն ուղարկվի այլ դատարան, սակայն չի քննարկվել դիմումը:

Հարություն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի հատկանիշներով՝ Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ