News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Այսօր ապրող յուրաքանչյուր ազգ երանի կտար Լեոնիդ Ազգալդյանի նման հերոս ունենալ»«- այդ մասին Երեւանում այսօր՝ նոյեմբերի 21-ին ասել է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված երթը: 

«Բայց մենք այսօր ուրիշ հերոսներ ունենք, ավելի ճիշտ կլինի ասել, իշխանություններն ուրիշ հերոսներ ունեն, որոնք փող են թալանում, երկիր են թալանում, կամ ծախում, տարբերություն չկա: Հերոսներն այն մարդիկ են, որոնք գիտակցաբար գնացին երկիր ազատագրելու, Լեոնիդը կանգնած Շահումյանի լեռների վրա, ասում էր, որ հայ մտավորականությունն այսօր ընկեցիկ վիճակում է, իրականում այսօր էլ ոչինչ չի փոխվել»,-ասաց նա:

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։  1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել  ռադիոֆիզիկոսմասնագիտությամբ։ Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել էազատագրական մարտերին։

Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբումգործելով Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելունպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմականկազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում եւ որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքիվերջը։ Զոհվել է1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։

Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Նշենք, որ այսօրվա երթը կազմակերպվել է Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարեդարձի նախօրեին, որի նպատակն է թե՛ հասարակական պահանջի լրջությունը ու հրատապությունը, թե՛ Արցախյան գոյամարտում Ազգալդյանի մեծ ներդրման գնահատումն ու արժեւորումը:

Տպել
Ամենաշատ