News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անկարայի դատարանը Ադիլ Օքսյուզի արտահանձնման համար որոշել է Գերմանիայի իշխանություններին դիմել: Նա կասկածվում է 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի համակարգման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Anadolu-ին:

Օքսյուզը ձերբակալվել է հեղաշրջման փորձից անմիջապես հետո, սակայն հետո ազատ է արձակվել եւ այժմ գտնվում է հետախուզման մեջ: Նշվում է, որ դատարանի որոշումը ուղարկվել է Թուրքիայի Արդարադատության նախարարություն`այն գերմանական կողմին փոխանցելու համար:

Ապրիլին գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը վերահսկվել է իշխանությունների կողմից, իսկ  այն համակարգող Օքսյուսը եղել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գործակալ: Հետագայում հետախուզությունը հերքել էր Օքսյուզի աշխատանքի մասին տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ