News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով վիրավորված զինծառայող Գեւորգ Հյուսնունցի վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը: Նա նշեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդասենյակում է:

Նշենք, որ նույ օրը վիրավորված ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանի վիճակը եւս բավարար է, նա Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Սերգեյն ունի բեկորային վնասվածքներ դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաեւ ծնոտի կոտրվածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊՆ-ի տեղեկատվության, Արցախում 2017թ. նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ